Մադրիդում Վ.Օսկանյանն ու Է.Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան գործընթացի չհամաձայնեցված հարցեր29 նոյեմբերի 2007 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մադրիդում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վ.Օսկանյանի ու Է.Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Հանդիպմանը երեք հարց է քննարկվել` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի հետ կապված ընդհանուր հարցերը, ընդունման համար քննարկվող Գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ կհիշատակվի հակամարտություններին վերաբերող դրույթ եւ, վերջապես, ղարաբաղյան գործընթացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված հարցերը»,-նշել է Կարապետյանը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մասնակցում են ԵԱՀԿ արտգործնախարարների Մադրիդում ընթացող գագաթնաժողովին, որի ավարտին կընդունվի Մադրիդի հռչակագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |