Մյանմայում կորած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում 7 հունիսի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մյանմայում ռադարների էկրաններից անհետացած ռազմական ինքնթաիռի բեկորները հայտնաբերվել են ծովում: Ինքնաթիռում 116 մարդ է եղել: «Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում, Տավոյ քաղաքից 218 կմ հեռավորության վրա»,-ասել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով: Պաշտոնյան հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ծովային նավեր և ավիացիա: Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մյանմայում ռադարներից 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ է անհետացել: «Կապը անսպասելի ընդհատվել է տեղի ժամանակով 11:35-ին, երբ ինքնաթիռը Տավոյ քաղաքից մոտ 20 մղոն հեռավորության վրա էր»,-ասել է Մյանմայի բանակի ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |