Կաննի մրցանակակիրն աճուրդի կհանի իր պարգևը նոր ֆիլմի ֆինանսավորման համար

Կաննի մրցանակակիրն աճուրդի կհանի  իր պարգևը նոր ֆիլմի ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնում «Ադելի կյանքը» ֆիլմի համար «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշը աճուրդի կհանի իր մրցանակը՝ ավարտին հասցնելու համար նոր ֆիլմը: Քեշիշն այժմ աշխատում է Mektoub Is Mektoub ժապավենի վրա, որը նրա առաջին գործն է 2013-ին «Ադելի կյանքից» հետո:

Երբ բանկը փակեց ավելի վաղ նրան տրամադրած վարկային գիծը, Քեշիշը որոշեց վաճառել իր իրերից մեկը, գրում է «Կինոպոիսկը» THR-ի վրա հղումով:

Այդ ճանապարհով Քեշիշը որոշել է խուսափել նախագծի լճացումից, ինչը կարող էր տարիներ տևել:

«Անհրաժեշտ միջոցները հավաքելու համար ֆրանսիական Quat’Sous արտադրող և կինովարձույթ իրականացնող ընկերությունը վաճառքի է հանում Քեշիշի ֆիլմի հետ կապված հիշարժան իրերը՝ «Արմավենու ոսկե ճյուղից» մինչև յուղաներկ նկարներ, որոնք կարևոր դեր ունեին «Ադելի կյանքը» ֆիլմում»,-ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Ռեժիսորի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որքան գումար կպահանջվի ֆիլմն ավարտելու համար՝ չհրապարակելու պահանջով պայմանագիրը վկայակոչելով: Ինքը Քեշիշը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

Ռեժիսորի «Ադելի կյանքը» ֆիլմն արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին»: Այն ժամանակ ժյուրին գլխավորած Սթիվեն Սփիլբերգը պատմական որոշում կայացվեց՝ նույն մրցանակով պարգևատրելով ոչ միայն ռեժիսորին, այլ նաև 2 գլխավոր կին դերակատարներին՝ Լեա Սեյդուին և Ադել Էկզարկոպուլոսին: Ժապավենը պատմում է երիտասարդ Ադելի և նկարչուհի Էմմայի սիրո մասին: Ֆիլմը հայտնվեց սկանդալի կիզակետում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---