Երևանում սպասվում է +35 աստիճան տաքություն

Երևանում սպասվում է +35 աստիճան տաքություն

PanARMENIAN.Net - Երևան քաղաքում հունիսի 10-11-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: 12-13-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ին Երևանում կհասնի +35 աստիճանի:

Հանրապետության տարածքում հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---