Նոր Հաճընի կամուրջը լուսավորվել է էներգախնայող լամպերով

Նոր Հաճընի կամուրջը լուսավորվել է էներգախնայող լամպերով

PanARMENIAN.Net - Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող լամպերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։

Նախարարության և Philips Lightin ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:

Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ Philips Lighting ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---