Ուկրաինա-ԵՄ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մտել

Ուկրաինա-ԵՄ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մտել

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ից Ուկրաինա-ԵՄ առանց մուտքի արտոնագրի ռեժիմն ուժի մեջ է մտել, և հենց առաջին օրը Ուկրաինայի ավելի քան 1400 քաղաքացի մեկնել է ԵՄ երկրներ: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ սահմանին հերթեր չեն եղել, հաղորդում է Ռիա նովոստին:

Աղբյուրի հաղորդմամբ, մեծամասնությունը ԵՄ են գնացել ուկրաինա-լեհական սահմանով:

Ուկրաինայի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել Շենգենի գոտու երկրներում: Կես տարում նրանք կարող են 90 օր մնալ ԵՄ տարածքում՝ զբոսաշրջային, գործարար և ընտանեկան նպատակներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---