ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը աշխատանքային այց կատարեց Կոսովո 3 դեկտեմբերի 2007 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը եռօրյա աշխատանքային այց կատարեց Կոսովո: Ս.Մկրտչյանը այցելեց Ուրոշեւացում տեղակայված Հունական խաղաղապահ գումարտակ, որի կազմում են ծառայում ՀՀ խաղաղապահները: Ս. Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՀՀ խաղաղապահ դասակի հրամանատար կապիտան Մ. Բասեղյանի եւ անձնակազմի հետ, ինչպես նաեւ Հունական խաղաղապահ համակազմի (կոնտինգենտի) հրամանատար, գնդապետ Թ. Պանասի հետ: Հանդպիման ըթացքում գնդապետ Պանասը իր գոհունակությունը հայտնեց հայ խաղաղապահների բարձր կարգապահության եւ պատրաստվածության մակարդակի առնչությամբ: Պրիշտինա կատարած այցի ժամանակ Ս. Մկրտչյանը Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման առաքելությունում (UNMIK) հանդիպեց Բազմազգության եւ աջակցության բաժնի ղեկավար Օ. Եգորովին (ԱՄՆ): Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկեցին Կոսովոյի կառավարման գործառույթները ՄԱԿ-ից ԵՄ-ին փոխանցելու հետ կապված խնդիրները: Դեկտեմբերի 1-ին ՀՀ Առաքելության ղեկավարը «Film City»-ում, որտեղ տեղակայված է Կոսովոյի ուժերի կենտրոնակայանը, հանդիպեց KFOR-ի հրամանատար, ֆրանսիական բանակի գեներալ Քսավիե դե Մարնհակին: Գեներալ դե Մարնհակը ներկայացրեց երկրամասի ընդհանուր անվտանգության իրավիճակը, Կոսովոյում կայացած ընտրություններից հետո սպասվող զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |