Վ. Օսկանյան. Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն 4 դեկտեմբերի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Բաքվի կողմից հնչող մեղադրանքները, որ «Վրաստանից դուրս բերված եւ Գյումրիի ռուսական ռազմակայան տեղափոխված ռուսական սպառազինության մի մասը Ղարաբաղում է», ոչ մի ձեւ չեն ազդի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն: Դրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, իսկ Բաքուն, նման հայտարարություններ անելով, զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում: «Հատկանշական է, որ տարածաշրջանում սպառազինության աճով անհանգստացած կողմը, ինքն է խախտում է Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի նորմերը, չի թաքցնում իր ռազմատենչությունը եւ բազմաթիվ անգամներ, այդ թվում ամենաբարձր մակարդակներում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին: Իսկ դա միանշանակ կարող է ազդել ներկա բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |