Երևան-Բաթում գնացքը կվերսկսի աշխատանքը հունիսի 15-ից

Երևան-Բաթում գնացքը կվերսկսի աշխատանքը հունիսի 15-ից

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 50 րոպե, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունն ավելի վաղ Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---