Դադիվանքի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի

Դադիվանքի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի

PanARMENIAN.Net - Կվերականգնվի Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Արցախում հետաքրքիր նախագիծ է մեկնարկում:

Գրառման մեջ նշվում է, որ առավելագույն ուշադրություն է հատկացվելու պատմական տեսքին ու ատրիբուտներին: «Հիմնական գաղափարը ռեստավրացիայի իդելականին մոտ մոդել ստեղծելն է, որպեսզի հետագայում նման միտք ունեցողներն առաջնորդվեն այս սկզբունքներով ու չափանիշներով »,-ասվում է գրառման մեջ:

Աբրահամյանը նշել է, որ գաղափարը մի քանի ամիս առաջ է ծնվել, և ճարտարապետների խումբն արդեն սկսել է նախագծման աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---