Նախարար. «Սնանկանալու մյուս տարբերակն է՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»15 հունիսի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է օրերս Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդիրներին: «Գյուղացին, ցավոք սրտի, այսօր հակակարկտային ցանցի համար ֆինանսական ռեսուրս չունի, ապահովագրության համակարգը չկա», - մասնավորապես ասել է Առաքելյանը, մեջբերում է Aravot.am-ը: Հարցին, թե ինչ խորհուրդ կտա կառավարությունը գյուղացուն՝ սնանկանա՞լ, նախարարը պատասխանել է. «Հիմա դուք, որ հարցն այդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչո՞ւ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»: Նա հավելել է. «Այսօր չկա այլ տարբերակ: Գյուղացին է որոշում՝ զբաղվել գյուղատնտեսությամբ, ինքը պիտի հաշվի առնի իր ռիսկերը՝ կարկտահարություն, ցրտահարություն և այլն: Այսօր դա է, վաղը մենք մտցնելու ենք այդ համակարգը: Իսկ այսօր, ցավոք սրտի, այդպես է, գյուղացին պետք է որոշի՝ զբաղվի, թե չզբաղվի գյուղատնտեսությամբ»: Նախարարն ասել է, որ կառավարությունը նպատակ ունի աջակցել վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին՝ վարկերի սառեցման, հարկերից ու տուրքերից ազատելու ճանապարհով: Նա վստահեցրել է, որ կառավարությունը ծրագրում է եկող տարվանից փորձնական ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ու հակակարկտային ցանցային համակարգը: «Նախատեսում են ներդնել կարկուտի դեմ հրթիռային նոր համակարգ, որը ռուսական արտադրության է: Հուսով ենք աշնանը կներդրվի պիլոտային ծրագիրը՝ սա հրթիռային կայաններն են, սրանք ավելի լավ կաշխատեն, քան այսօրվա կայանները», - ասել է նա: Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից: «Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը: Կարդացեք նաև՝Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կարկուտի պատճառած վնասները Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |