Բաբայան. Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն

Բաբայան. Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կրակել է հեռվից՝ կիրառելով իր սովորական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Բաբայանը հավելել է, որ վերջին շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նվազել էին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Բաբայանը նշել է, որ Արցախի բանակն ամեն վայրկյան պատրաստ է իրավիճակի զարգացմանը և բացառեց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը:

«Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- ասել է Բաբայանը:

Հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---