Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթն է իրականացվել

Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթն է իրականացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ Հուրգադա-Երևան երթուղով առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը:

Չվերթով Երևան ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորել օդանավի առաջին ուղևորներին:

ՔԱԳՎ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---