ՀՀ ՊՆ. Հայկական ԶՈւ-ն դիվերսիա չի իրականացրել և զոհեր չունի

ՀՀ ՊՆ. Հայկական ԶՈւ-ն դիվերսիա չի իրականացրել և զոհեր չունի

PanARMENIAN.Net - Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս` որևէ զինծառայող չեն կորցրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

APA.az գործակալությունը Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին հղումով հաղորդել էր, իբրև թե հունիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ԶՈւ դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---