ՀՀ-ում Tesla էլեկտրական մեքենաների 5 լիցքավորիչ կա

ՀՀ-ում  Tesla էլեկտրական մեքենաների 5 լիցքավորիչ կա

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում գործարար Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:

Այս 5 կետում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքն ամբողջությամբ, սկսած դիզայնից մինչև տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում` BetConstruct ընկերության մասնագետների կողմից:

Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում առանց վնասակար արտանետումների աշխատող էլեկտրական մեքենաների թիվն արդեն հասել է մոտ 1 տասնյակի և թիվն աստիճանաբար ավելանում է: Լիցքավորիչների առկայությունն էլ ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին: Բացի բնապահպանական էֆեկտից՝ նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ բավականին ընդարձակ ցանցի միջոցով այսուհետ էլեկտրական մեքենաներով հնարավոր կլինի շրջել Հայաստանի գրեթե ամբողջ տարածքով:

Նախաձեռնության հեղինակները խոստանում են, որ պահանջարկի աճին զուգընթաց կտեղադրվի ևս 5 նոր լիցքավորիչ:

Tesla Motors ավտոմոբիլային ընկերությունը գտնվում է ԱՄՆ-ում Կալիֆորնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրոնային մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թ.-ին, հիմնադիր-տնօրենը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդնող Իլան Մասկն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---