Հայաստանը դիմել է ԵՄ-ին ԱԷԿ-ի փակման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով11 դեկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ 2016 թվականը Հայաստանի ԱԷԿ-ի փակման հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպմանը Բրյուսելում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով նաեւ համապատասխան հիմնադրամ է հիմնել եւ միջոցներ ներդրել, սակայն, Հայաստանը միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, եւ խնդրել է ԵՄ-ի աջակցությունն այդ հարցում: Խավիեր Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ: ԵՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ կշարունակվի աշխատանքը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման եւ երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող մյուս հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |