Վարչապետը՝ նախարարներին. «Առնվազն 6 օր աշխատեք շաբաթական»![]() 23 հունիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նախարարներին հանձնարարել է շաբաթական առնվազն վեց օր աշխատել: Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ հստակ սահմանված պետք է լինեն կատարման ժամկետները եւ նշված՝ պատասխանատուները: Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել տեղեկատվություն: «Ռեսթարթ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»,- ասել է վարչապետը, մեջբերում է Aravot.am-ը: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |