Հայաստանը շահագրգռված է Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման մեջ13 դեկտեմբերի 2007 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման մեջ, քանի դա կաջակցի Երեւանի եւ Անկարայի հարաբերություններում լարվածության նվազմանը: Այդ մասին The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:«Ես կարծում եմ, մենք միայն կշահենք, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվի: Գուցե, այդպիսով մենք կարող ենք հարթել մեր տարաձայնությունները ԵՄ շրջանակներում»,- ընդգծել է Սարգսյանը: Հոդվածի հեղինակը նշում է, որ Սերժ Սարգսյանը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների հարցում: «Վերջիվերջո, ինչ ենք շահում մենք, կամ ինչ է շահում Թուրքիան ներկա իրավիճակից: Նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին, երբ Հայաստանը ԽՍՀՄ հատված էր, իսկ Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ, մենք ինչ-որ հարաբերություններ ունեինք: Երկու երկրները կապող կրկաթգիծ էր կառուցվել, էլեկտրաէներգիայի փոխանցման գիծ: Ինչու՞ պետք է մեր հարբերությունները բարելավելու իմ ցանկությունը անտրամաբանական լինի»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը: FT-ն հիշեցնում է, որ «ներկա դրությամբ, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: 1993 թվականին Թուրքիան փակել է սահմանը իր ավելի փոքր եւ աղքատ հարեւանի հետ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ, ով հակամարտում էր Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբվաղի պատճառով: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նաեւ բարդ են, քանի որ Հայաստանը Ցեղասպանություն է համարում հայերի զանգվածային սպանությունները Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Կայսրությունում, սակայն ներկա թուրքական պետությունը ժխտում է այդ փաստը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |