Բիշքեկում Միջին Ասիայի ամենամեծ մզկիթն է կառուցվել26 հունիսի 2017 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում գրեթե ավարտվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթի շինարարությունը. միայն հարդարման աշխատանքներ են մնացել: Մզկիթի փակ տարածքի մակերեսը 7500 քառ. մետր է: Կառույցի ներսում միաժամանակ մինչև 6000 ծխական կկարողանա աղոթել: Հաշվի առնելով հարակից տարածքը` նամազի համար հավաքվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 20.000-ի, Anadolu գործակալությունը: Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին: Այն կառուցվել է Անկարայի Քոջաթեփե շրջանի մզկիթի օրինակով: Մզկիթը 4 մինարեթ ունի` յուրաքանչյուրը 70 մետր բարձրությամբ, ինչպես նաև երկու մինարեթ` մուտքի մոտ: Համալիրում 500 ավտոմեքենայի կայանման տեղ է նախատեսված, ինչպես նաև Ղուրանի ընթերցման դասընթացների համար սահմանված տարածք, համաժողովների սրահ, ճաշարան և շատրվան: Ներկայումս գործող աշխարհի ամենամեծ մզկիթը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: «Շահ Ֆեյսալ մզկիթը» ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մզկիթի կառուցումը սկսվել է 1976-ին և ավարտվել 1986-ին: Այն կարող է տեղավորել ավելի քան 74.000 մարդ: Դրա շինարարության արժեքը կազմել է 120 մլն դոլար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |