Կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար միջազգային մրցույթ է հայտարարվելու28 հունիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ: Նիստը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: Այս առթիվ PanARMENAIN.Net-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանի հետ, որը պատմել է նոր դրամների առավելությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչու են դրանք ավելի դիմացկուն մաշվածության նկատմամբ: Մանրամասները կարդացեք այստեղ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |