ԱՄՆ-ն հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին17 դեկտեմբերի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շատ կցանկանար, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան եւ հայ-թուրքական սահմանը բացվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: «Մենք կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին երկխոսություն սկսել: ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք պնդել, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը վերանայվի, քանի որ այն խոչընդոտում է խոսքի ազատությանն ու արտահայտմանն այդ երկրում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Նշենք, որ Անկարան փակել է հայ-թուրքական սահմանը 1993 թվականին ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել մեկուկես միլիոն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |