Nokia 3310 բջջայինը՝ նվիրված Հայաստանին. Արժեքն ավելի քան $2000 է

Nokia 3310 բջջայինը՝ նվիրված Հայաստանին. Արժեքն ավելի քան $2000 է

PanARMENIAN.Net - Լյուքս դասի հեռախոսների Caviar ռուսական բրենդը Nokia 3310 բջջայինների շարք է ներկայացրել՝ Atlante, տիտանից պատրաստված ամուր պատյանով, որը զարդարված է տարբեր երկրների զինանշաններով:

Այս հավաքածուի մեջ արդեն ներառված են մոդելներ՝ նվիրված Հայաստանին, Չինաստանին, Ղազախստանին, Չեչնյային, Ռուսաստանին և Թաթարստանին:

Հեռախոսների արժեքը 129.000 ռուբլի է՝ մոտ 2175 դոլլար:

Օրիգինալ Nokia 3310-ի վաճառքը սկսվել էր 2001-ին: Ընդհանուր առմամբ վաճառվել է այդ մոդելի 126 մլն հեռախոս: 2016-ի մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---