Շոգը կմեղմանա. Երևանում սպասվում է +32-ից +34 աստիճան

Շոգը կմեղմանա. Երևանում սպասվում է +32-ից +34 աստիճան

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

ԱԻՆ հաղորդմամբ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում հուլիսի 5-ին, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով. Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +32-ից +34 աստիօճան շոգ:

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 8-9-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---