«Գառնի-Լեռը» 5 տարում ՀՀ ԶՈւ-ին մոտ 1.5 մլրդ դրամի ռազմական արտադրանք է մատակարարել

«Գառնի-Լեռը» 5 տարում  ՀՀ ԶՈւ-ին մոտ 1.5 մլրդ դրամի ռազմական արտադրանք է մատակարարել

PanARMENIAN.Net - Հայկական «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 1.496 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ:

Ընդ որում, ամենամեծ ծավալով՝369.1 մլն դրամի արտադրանք մատակարարվել է 2016 թվականին:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս հիմնավորումով ՀՀ պաշտպանության նախարարությունը Կառավարությանն առաջարկում է 5 տարով երկարացնել ընկերության՝ ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:

ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում քննարկել է «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարացնելու հարցը:«Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 2012-ից կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---