Դեկտեմբերի 21-ին լրանում է ԱՊՀ-ի 16 տարին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին լրանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) 16 տարին: 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Վիսկուլյաններում` Բելառուսի կառավարության նստավայրում, Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները համաձայնագիր ստորագրեցին միութենական պայմանագրի (ԽՍՀՄ) գործողության դադարեցման վերաբերյալ: Դեկտեմբերի 11-ին Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետությունների ղեկավարները ստորագրեցին այդ համաձայնագրի արձանագրությունը, ըստ որի Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Մոլդավիան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան հավասարազոր սկզբունքներով կազմավորեցին ԱՊՀ-ն: 1933 թ. դեկտեմբերին ԱՊՀ-ին միացավ Վրաստանը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ԱՊՀ-ի անդամ չեն միայն Բալթիայի երկրները` Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան:



Ներկայումս ԱՊՀ-ում գործում են շուրջ 60 միջպետական, համակարգող եւ խորհրդատվական մարմիններ, որոնցից հիմնականներն են Պետությունների ղեկավարների խորհուրդը, Կառավարությունների ղեկավարների խորհուրդը, Արտգործնախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդը, Տնտեսական դատարանը, Միջպետական բանկը, Միջխորհրդարանական վեհաժողովը, Գործադիր կոմիտեն: Համագործակցության շրջանակներում գործում են տարբեր միավորումներ` Ռուաստանի եւ Բելառուսի միութենական պետություն, ԵվրԱսԷՍ-ը, ՀԱՊԿ-ն, ՎՈՒԱՄ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---