2008 թվականի փետրվարին Հայաստանի կայցելի ԵՄ Եռյակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Սլովենիայի նորանշանակ դեսպան Պրիմոժ Շելիգոն (նստավայրը` Կիեւ): Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Խոսելով հայ-սլովենական հարաբերությունների ներկա մակարդակի մասին, նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-սլովենական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Սլովենիայի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Զրույցի ընթացքում Սլովենիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Սլովենիայի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, դարձնելու այն առավել բովանդակային:



Հաշվի առնելով, որ 2008թ. հունվարի 1-ից Սլովենիան ստանձնում է ԵՄ նախագահությունը` նախարար Օսկանյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Հայաստան-ԵՄ գործակցության խնդիրներին, այդ թվում` Գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ անդամ պետությունների, նաեւ Սլովենիայի հետ կոնկրետ համագործակցության ուղղությունների ձեւավորման եւ դրանց հետագա իրականացման խնդիրներին:



Դեսպանը տեղեկացրեց, որ Սլովենիան մեծ պատասխանատվությամբ է ստանձնում ԵՄ նախագահությունը եւ ակտիվորեն ներգրավվելու է Հարավային Կովկասի պետությունների հետ համագործակցության ծրագրերում: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրեց, որ փետրվարի սկզբին Հայաստան է ծրագրում այցելել ԵՄ Տրոյկան: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հակիրճ ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի վերջին զարգացումները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---