Վարչապետ. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ

Վարչապետ. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ

PanARMENIAN.Net - Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքերով՝ այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ, գրում է Panorama.am-ը:

«Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - ասել է Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկել է մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, մարզպետներին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկել երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալներն ու ապահովել դրանց ամբողջական տրամադրումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

2017-ի համար կառավարությունը սահմանել է ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---