ՀՀ-ից լոլիկի արտահանումն աճել է 15%-ով, խաղողինը՝ 10%-ով

ՀՀ-ից լոլիկի արտահանումն աճել է 15%-ով, խաղողինը՝ 10%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է: Այս մասին հուլիսի 6-ին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարվա ամփոփման մասին սեմինարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

«Ես միշտ հետևյալ օրինակն եմ բերում՝ վերցրեք 2016 թվականի իրավիճակը, երբ փոխադարձ առևտրաշրջանառությունը հինգ երկրի միջև շարունակ նվազել է, իսկ ահա Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է։ Օրինակ՝ Հայաստանից արտահանումը 2016-ին ԵԱՏՄ տարածք ավելի քան 50 տոկոսով աճել է։ Պատկերացրեք, և սա այն դեպքում, երբ տնտեսական իրավիճակը շատ ծանր էր», - ներկայացրել է Վալովայան, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ արտահանման աճը կատարվել է գյուղմթերքների թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։

«Օրինակ՝ լոլիկի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017 թվականի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է», - ասել է Վալովայան։

2016-ին ՀՀ-ից արտահանվել է $22 մլն-ի լոլիկի, որի ծավալները Թուրքիայի դեմ ՌԴ-ի էմբորգայի ժամանակահատվածում աճել են 30 անգամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---