Ադրբեջանում արգելափակվել են Razm.info-ն ու Armradio.am-ը![]() 6 հուլիսի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում արգելափակվել է ՀՀ հանրային ռադիոյի Armradio.am-ը և Razm.info կայքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ «Գործողությունն անիմաստ է, քանի որ Ադրբեջանում մեր կայքը հնարավոր է բացել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Չեմ ուզում գրել, թե ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Իսկ Razm.info նախագծի ղեկավար Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։ Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ Razm.info-ն գրել էր, որ ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից երևում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին:Քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |