Վրաստանի բուհեր դիմած հայ դիմորդների թիվն աճում է

Վրաստանի բուհեր դիմած հայ դիմորդների թիվն աճում է

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանից վրացական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող դիմորդների թիվը կրկնապատկվել է:

2016-2017 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանում եղել է 827 շրջանավարտ, որոնցից 447 գրանցվել է որպես դիմորդ վրացական բուհեր ընդունվելու նպատակով: Դիմորդները հնարավորություն ունեն միանգամից մի քանի բուհ նշելու իրենց հայցադիմումի մեջ, որը լրացուցիչ հնարավորություններ կընձեռնի:

Տարեցտարի ավելանում է վրացական բուհեր դիմոդների քանակը: Համեմատության համար` 2016-ին Ախալքալաքի շրջանից Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար գրանցվել էր 202, իսկ 2017-ին՝ 447 դիմորդ:

Դիմորդները քննություն են հանձնում, որպեսզի վրացական բուհ ընդունվեն 1+4 արտոնյալ ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Վրաստանի քննական կենտրոններում ընդունելության քննություն են հանձնում իրենց մայրենի լեզվով՝ ընդհանուր ունակություններ և մաթեմատիկա առարկաներից, հայտնում է jnews.ge-ն:

Քննություններն ընթանում են կենտրոնացված համակարգով, իսկ արդյունքները պարզ կլինեն 20 օրից: Քննություններին մասնակցած դիմորդների հեռախոսներին հաղորդագրություն կուղարկվի հավաքած միավորների մասին:

Ծրագրի արդյունավետությունը ցույց է տալիս ուսանողների ամեն տարի աճող թիվը, ովքեր դիմում են սույն ծրագրով:

Քանի շրջանավարտ է դիմել հայաստանյան բուհերում բարձրագույն կրթություն ստանալու համար հայտնի չէ:

1+4 ծրագրով դիմորդները հանձնելով միայն մեկ` ընդհանուր հմտություններից քննություն ազգային փոքրամասնությունների, այսինքն՝ իրենց մայրենի լեզվով, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն վրացերենի ինտենսիվ նախապատրաստական կուրս: Մեկ տարվա լեզվի վերապատրաստման կուրսն անցնելուց հետո և 60 կրեդիտ հավաքելով, ուսանողներն իրենց կրթությունը կշարունակեն արդեն բակալավրիատում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---