Դեսպանատուն. ՀՀ և ԱՄՆ միջև վիզան վերացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է

Դեսպանատուն. ՀՀ և ԱՄՆ միջև վիզան վերացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը տեղեկացված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ֆեյսբուքյան օտատերերը տարածում էին Newsdaily-tv.com-ի տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ և ԱՄՆ միջև վիզային ռեժիմը վերացնելու համար քննարկում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---