Լավրովն ու Նալբանդյանը Ավստրիայում քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Լավրովն ու Նալբանդյանը Ավստրիայում քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հուլիսի 11-ին կայանալու է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Մաուերբախում ընթանում է ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է կազմակերպության անդամ 30 երկրի ԱԳՆ ղեկավար: Հանդիպումն անցնում է «Վաստահության ստեղծում երկխոսության և կոոպերացիայի միջոցով» կարգախոսով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---