Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 13 առավել հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում: Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի СОККЕР էջում: «Վահան Բիչախչյան՝ մարդ, որը պատրաստ է խաղալ Եվրոպայում: Այս տղան մեծ ապագա ունի, իսկ նրա հետ միասին նաև հայկական ֆուտբոլը»,-ասվում է հոլովակում: Նաև հոլովակում զարմանքով ասվում է, թե ինչու մոսկովյան ԲԿՄԱ-ն մինչ օրս չի գնել Բիչախչյանին: 2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նրա ծառայություններով է հետաքրքվում պորտուգալական «Բենֆիկան», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և մի քանի այլ թիմ: Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |