Բաքվի հայտարարությունները միշտ հակասել են թե Ղարաբաղի հարցով բանակցություններին, եւ թե իրականությանը ընհանուր առմամբ

PanARMENIAN.Net - «Ես ադրբեջանական կողմի հայտարարությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ: Դրանք միշտ հակասել են թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին, եւ թե իրականությանը ընհանուր առմամբ: Այդ մասին բազմաթիվ անգամներ ասվել է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով օրերս նորից հայտարարություններով է հանդես եկել, վստահեցնելով, որ «հայկական կողմի գլխավոր հույսը` Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ճանաչումը, սկզբունքորեն անհասանելի է»: «Ինչ վերաբերում է լավատեսական հայտարարություններին, ապա, մեծ հաշվով, մենք միշտ դրական ենք գնահատել սկզբունքները, որոնք հանդիսանում են հակամարտության կարգավորման փաստաթղթի հիմքը, այդ թվում եւ հայկական կողմի համար գերակա սկզբունքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը: Այդ համատեսքտում, մենք դրական ենք գնահատում փաստաթուղթը: Միեւնույն ժամանակ, ձեւակերպումների, մանրուքների եւ որոշ հարցերի տեսանկյունից, մենք միշտ էլ վերապահություններ ենք ունեցել: Այդ պատճառով, ես հատուկ հակասություններ չեմ տեսնում փաստաթղթի նկատմամբ կողմերի մոտեցումների մեջ, որը ներկայացվել է Մադրիդում, քանի որ այն «միջին» ձեւակերպումներով է: Դրանք անհրաժեշտ է քննարկել եւ համապատասխան գնահատական տալ, որը մենք կանենք առաջին հնարավորության դեպքում»,- նշել է Վ. Օսկանյանը Regnum-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---