«Սասնա ծռերի» անվտանգությունն ապահովելու համար փաստաբանները ՄԻԵԴ են դիմելու

«Սասնա ծռերի» անվտանգությունն ապահովելու համար փաստաբանները ՄԻԵԴ են դիմելու

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներից 4-ի նկատմամբ դատարանի շենքում բռնություններ գործադրելու միջադեպի հետ կապված՝ պաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին հայտնել է բռնության ենթարկված մեղադրյալներից Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ պատրաստ է և մոտ օրերս կուղարկվի Ստրասբուրգ: Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով գործի հրատապությունը՝ ՄԻԵԴ- ին խնդրելու են՝ գործը քննել արագացված կարգով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հրատապությունը մի քանի համգամանքով է պայմանավորված: Առաջին՝ մենք չենք կարող բացառել, որ մեր պաշտպանյալների նկատմամբ բռնությունները չեն կրկնվի: Երկրորդ՝ նրանց բուժօգնության առումով պետությունն ուղղակի թերացել է, ըստ էության անգործության են մատնվել: Արայիկ Խանդոյանին բժիշկն այցելել է միջադեպից ավելի քան 1 շաբաթ հետո:

Այս բոլոր փաստերն ու հանգամանքները վկայում են, որ ներպետական ատյաններում դրական լուծումներ ակնկալելն ըստ էության միամտություն կլինի, և հուսով ենք՝ ՄԻԵԴ-ը հնարվորինս շուտ կարձագանքի մեր ներկայացրած գանգատին»,- ասել է Պապիկյանը:

Հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---