Թերի մակնշմամբ խուրմայի իրացումը կասեցվել է

Թերի մակնշմամբ խուրմայի իրացումը կասեցվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում՝ հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները:

Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ամբողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և շուկայից ետ կանչելու հանձնարարական:

Տեսուչները նաև պարզել են, որ կազմակերպությունն անցել է համապատասխանության գնահատում և ունի EAC համապատասխանության հայտարարագիր։

«Հետք»-ը գրել էր, որ մի քաղաքացի «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկից գնել է իրանական արտադրության խուրմա (արմավ), սակայն վատ հոտի պատճառով չի կարողացել ուտել:

Բացի դրանից, նա նկատել է անհամապատասխանություններ հայերեն և օրիգինալ մակնշմումների մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---