ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ 2008 թվականին կլուծվեն չկարգավորված հակամարտություններից շատերը 9 հունվարի 2008 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականը արդյունավետ էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար եւ հաստատեց, որ վարվող փոխլրացման քաղաքականությունը ճիշտ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ արտագործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները կպահպանվեն: «2007 թվականի հիմնական միջազգային խնդիրները տեղափոխվել են 2008 թվական` Կոսովոյի խնդիրը, Վրաստանի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի լարված հարաբերությունները, առաջընթացի բացակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման հարցում եւ, անշուշտ, ղարաբաղյան հարցը»,-նշել է ՀՀ արտգործնախարարը: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008-ին Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ-ում եւ ՍԾՏՀ-ում: «Ես բավարարված եմ 2007 թվականի արդյունքներով եւ հուսով եմ, որ 2008 թվականին կլուծվեն չկարգավորված հակամարտություններից շատերը»,-ընդգծել է Օսկանյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |