ՀՀ ԱԳՆ. Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար 9 հունվարի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ էական տարբերություններ: Ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը նվաճվել է, այն դեպքում, երբ կոսովցիներին անկախությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ի կողմից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անկախ միջազգային հանրության ցանկությունից, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար:«Ադրբեջանն անընդհատ հղում է կատարում տարածքային ամբողջականությանը, չճշտելով` հատկապես ինչը նա նկատի ունի: Այդ պահանջը, մեր կարծիքով, կարող է մեկնաբանվել կամ որպես խնդրի կարգավորում, կամ որպես փաստի արձանագրում: Եւ մեկ, եւ մյուս դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է գնալ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու մասին, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ որեւէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան համաձայնություն չտա ԼՂՀ ժողովուրդը: «Ես հուսով եմ, որ Հայաստանի նոր նախագահը կպահպանի բանակցային գործընթացի հիմքերը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |