Սերժ Սարգսյանն էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին

Սերժ Սարգսյանն էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երբեք չի մտածել, թե որն է լինելու իր գործունեության հաջորդ ոլորտը՝ «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի ընթաքում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տեսնում է իրեն ՀՀ վարչապետի պաշտոնում:

«Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ մեր երկրում ընթացել են ընտրություններ: Հետևաբար Հայաստանն այսուհետև խորհրդարանական կառավարման երկիր է:

«Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ասել է Սարգսյանը: Նա թեման փակեց կարճ ու կոնկրետ՝ այս սա է կարևորը:

2018 թվականին վերջանում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, ինչից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հունիսի 21-ի նիստում հայտարարել է. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»: Նա անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։

Ընթերցեք նաև. Սարգսյանը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել» (վիդեո)

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---