Հայաստանի եւ եվրակառույցների համագործակցությունը հաջող էր 2007 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ եվրակառույցների համագործակցությունը հաջող էր 2007 թվականին: Այդ մասին Երեւանում` 2007 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, 2007 թվականին սկսվել է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Հարաբերությունները ԵՄ հետ ռազմավարական բնույթ են կրում եւ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հնարավորություն են ընձեռում»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ համագործակցության ծրագրի շրջանակներում, ԵՄ-ն իր վրա է վերցնում Հայաստանին Եվրամիության ներքին շուկայում բաժին հատկացնելու պարտավորությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---