ԵԽԽՎ. Հարավային Կովկասում նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը գտնում է, որ այս պահի դրությամբ Հարավային Կովկասում անհայտ կորած քաղաքացիների հարցերով նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հաղորդել են ԵԽԽՎ օրենսդիր հարցերի կոմիտեում:



Ինչպես պարզաբանել են կոմիտեում, այն բանից հետո, երբ նախկին զեկուցող հոլանդացի խորհրդարանական Լեո Պլատվոետը ներկայացրել է իր զեկույցը ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ընդունվել է եւ ներկայումս նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա:



Այն բանից հետո, երբ զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ուղղվել է ԵԽԽՎ նախարարների կոմիտե: Միգրացիայի կոմիտեն կոչ է արել Նախարարների կոմիտեին գնահատել զեկույցը եւ հետագա գործունեությունը: Անցել է արդեն մի քանի ամիս, սակայն հարցն անորոշ է մնում:



Ինչպես պարզաբանել է աղբյուրը, դա տեւական գործընթաց է: «Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կպատասխանի Նախարարների կոմիտեն: Նրա պահանջով կարող է նշանակվել նոր զեկուցող, կամ գրվել նոր զեկույց, եթե պահանջվի», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---