Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Անկարան անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Անկարան անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան, լինելով մի պետություն, որը բացահայտ աջակցել ու աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանն, անելիք չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը հայկական ուժերն Արցախից դուրս բերելու վերաբերյալ:

«Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Էդուարդ Շարմազանովը զավեշտալի է որակել այն, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: «Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից», - նշել է Շարմազանովը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ: «Մենք հաղթահարել ենք մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են և մենք գործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների կարգավորման հարցում»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---