ՀՀ-ն տիեզերագնացներին օգնություն կցուցաբերի՝ աղետի դեպքում

ՀՀ-ն տիեզերագնացներին օգնություն կցուցաբերի՝ աղետի դեպքում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ի նիստում նախատեսում է վավերացնել 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին կառավարության օրինագծով կարևորվում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, որով կոչ է արվում պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում տիեզերագնացներին ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ և ապահով վերադարձը, ինչպես նաև տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը:

Համաձայն պայմանագրի՝ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում, կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ`

- տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ հաստատել նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն է անում.

- տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը:

Պայմանագրով՝ մասնավորապես, եթե տեղեկություն է ստացվում կամ պարզվում է, որ տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարել միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, ապա անհրաժեշտության դեպքում այն պայմանավորվող կողմերը, որոնք ունեն նման հնարավորություն, պետք է աջակցություն ցուցաբերեն այդ անձնակազմի համար որոնողական և փրկարարական աշխատանքներում՝ նրանց անհապաղ փրկելն ապահովելու համար:

Կողմերը տեղեկացնում են տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իրենց ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին:

Եթե պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևան-քով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում, ապա նա անհապաղ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` նրանց փրկելու համար, և ցուցաբերում է ցանկացած անհրաժեշտ աջակցություն:

Համաձայնագիրը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար: Ցանկացած պետություն, որը չի ստորագրում սույն Համաձայնագիրը նախքան դրա` հոդվածի 3–րդ պարբերության համաձայն ուժի մեջ մտնելը, կարող է միանալ ցանկացած ժամանակ:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ն կօգտագործի Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---