Արցախում զբոսաշրջային 3 երթուղիով կանոնավոր ուղևորափոխադրումներ կգործեն

Արցախում զբոսաշրջային 3 երթուղիով կանոնավոր ուղևորափոխադրումներ կգործեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով:

Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 9:15-ին, բացի երկուշաբթի օրվանից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար մինչև 250 ՀՀ դրամ:

Նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնելու ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփուրդության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---