ԱՄՆ վարչակազմը շարունակելու է իր ջանքերը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ17 հունվարի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` գոհունակություն հայտնելով Հայաստան-ԱՄՆ երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Մասնավորապես ընդգծվեց Հայաստանի արժեքավոր ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում` Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ Աֆղանստանում ՀՀ ներգրավման հնարավորությունը: Այնուհետեւ Մեթյու Բրայզան ընդհանուր գծերով խոսեց Թուրքիայի նախագահի օրերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` ներկայացնելով այցի ընթացքում կողմերի արտահայտած մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել իր ջանքերը դրանց շուտափույթ կարգավորումն ապահովելու ուղղությամբ: Կողմերը խոսեցին նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների մասին` կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը Հայաստանի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |