Մեթյու Բրայզա. Բարի կամքի առկայության դեպքում հանարվոր է, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի 2008 թվականին18 հունվարի 2008 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինիսկի խմբի ամերկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվրիակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ամերիկացի դիվանագետը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Կողմերն անդրադարձել են Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացրած առաջարկությունների փաստաթղթին: «Կողմերի բարի կամքի արտահայտության դեպքում հնարավոր է վերջնական համաձայնության գալ եւ լուծել խնդիրը»,-ասել է ամերիկացի համանախագահը: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, եւ համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ընթացիկ տարում էլ ավելի կզարգանան ու կխորանան: Կողմերը քննարկել են նաեւ մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |