«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր էպիզոդների սցենարները պատրաստ են

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր էպիզոդների սցենարները պատրաստ են

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր 6 էպիզոդների սցենարները պատրաստ են: Այդ մասին հայտնել է HBO ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսն ամերիկյան Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բլոյսը նաև հաստատել է, որ 8-րդ եթերաշրջանի սերիաներն ավելի տևական կլինեն (հայտարարվեց, որ դրանք լիամետրաժ ֆիլմի տևողություն կունենան) և որ սերիաների տևողության առումով սահմանափակումներ չկան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը կարող է մինչև 2019-ը հետաձգվել, քանի որ Դևիդ Բենիոֆը, Դեն Ուայսն ու սցենարիստների խումբը մինչ օրս չեն ավարտել եթերաշրջանի սցենարը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---