Արցախում հակատանկային ականի վրա բեռնատար է պայթել. Զոհեր չկան

Արցախում հակատանկային ականի վրա բեռնատար է պայթել. Զոհեր չկան

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:

Ըստ Արցախի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության, պայթունի հետևանքով տուժածներ չկան:

Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---