ՍԱՊԾ. 35 տնտեսվարողի արտադրությունը կասեցվել է

ՍԱՊԾ.  35 տնտեսվարողի արտադրությունը կասեցվել է

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին կիսամյակում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտի մոտ, այդ թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում: Այդ մասին ասվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հրավիրված ասուլիսում:

35 տնտեսվարող սուբյեկտի արտադրական գործընթացը կասեցվել է, կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում: 2017-ի առաջին կիսամյակում հանրապետության ողջ տարածքում ծառայության տեսուչներն այցելել են մոտ 8000 տնտեսվարողի։

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն առանձնացրել է վերահսկողութան արդյունքում առավել հաճախ արձանագրվող խախտումները, նշել, որ հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական և հանրակրթական ուսհաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին, հայտնում է ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողության միջոցառումներ են իրականացվել 34 տնտեսավարող սուբյեկտի մոտ, 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է:

Հացի արտադրության ոլորտում դեռևս 2016-ի վերջից սկսած ստուգումների արդյունքում 20 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: 2017-ին արդեն էական փոփոխություններ են կատարվել՝ իրականացվել են վերանորոգման և արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Ծառայությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղախոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել 1316 տնտեսվարողի:

2017-ի առաջին կիսամյակում ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտի արտադրական գործընթացը: Հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ են իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողի մոտ: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջ, թեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն:

Անասնաբուժության ոլորտում, տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի ներկայացմամբ, պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսվարողի մոտ: Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ՝ մսի իրացման 43 վայրում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպությունում, 5 ֆերմայում և 5 սպանդանոցում:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների՝ ավելի քան 3.5 մլն անասնահակահամաճարակային միջոցառում:

Ստուգում է իրականցվել մատակարարումներ իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակները սկսել են ձեռք բերել սպանդանոցից: Ծառայության կողմից խստացվել է վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում, արդյունքում մսի իրացման պայմանները Խորենացի փողոցի մսի տաղավարներում Էականորեն բարելավվել են:

Բուսասանիտարիայի բնագավառում, ըստ տեսչության պետ Արթուր Նիկոյանի, նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել մոտ 6000 նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ հայտնաբերելու նպատակով բույսերի հիվանդություններն ու վնասատուները:

Ծառայության ուշադրության կենտրոնում են նաև ջերմատնային տնտեսությունները, 2017-ի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, միաժամանակ՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ: Դա հնարավորություն է ստեղծում բացառել անորակ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներկրումը մեր երկիր, պաշտպանում հողոգտագործողներին տնտեսական կորուստներից և նվազագույնի հասցնում հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկել արտահանման վարչարարության նվազեցման նպատակով: Արդյունքում, ՀՀ-ից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի բուսասանիտարական զննումը և արտահանման հավաստագրի տրամադրումը իրականացվում է ընդամենը 20 րոպեում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---