«Գահերի խաղի» նոր սերիաները կարող են մինչև 120 րոպե տևողությամբ լինել

«Գահերի խաղի» նոր սերիաները կարող են մինչև 120 րոպե տևողությամբ լինել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի նոր սերիաների տևողությունը կարող է երկարացվել մինչև 120 րոպե: Այդ մասին հայտարարել է HBO ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը: 120 րոպեն ռեկորդային ցուցանիշ է հեռուստատեսային ֆիլմաշարի համար:

Ըստ Բլոյսի, ցանկացած այլ սերիալի դեպքում HBO ղեկավարությունը հազիվ թե գնար այդ քայլին: Սակայն «Գահերի խաղը» կարող է 2 ժամ, չհաշված գովազդը, գամել հանդիսատեսին էկրաններին, գրում է Life.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

«2 ժամը մեկ էպիզոդի համար չափազանց է թվում, բայց դա գերազանց շոու է, այնպես որ՝ ով գիտի»,-ասել է նա:

Ավելի վաղ Բլոյսը հաստատել էր, որ 8-րդ եթերաշրջանիսերիաներն ավելի տևական կլինեն (հայտարարվեց, որ դրանք լիամետրաժ ֆիլմի տևողություն կունենան) և որ սերիաների տևողության առումով սահմանափակումներ չկան:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև.«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր էպիզոդների սցենարները պատրաստ են

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---